Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Արտաքին քաղաքականությունն ավելի անլրջացնել ուղղակի հնարավոր չէ

Արտաքին քաղաքականությունն ավելի անլրջացնել ուղղակի հնարավոր չէ
31.08.2025 | 16:01

Փոքր երկրների համար արտաքին քաղաքականությունը գերակա նշանակություն ունի ներքին քաղաքական զարգացումների համար։ Այլ կերպ ասած` ներքին բովանդակությունը արտաքին հարաբերությունների հայելային արտացոլանքն է։

Տեսեք՝ մի քանի օր առաջ, շատ «պատահական զուգադիպությամբ», Նիկոլը՝ Հայաստանում, Ալիևը` Ադրբեջանում հայտարարում էին, թե Բայդենի ամերիկյան վարչակազմը անհուսալի էր, իսկ այ Թրամփը Նոբելյան մրցանակի արժանի պետական գործիչ է։ Այսօր Հաջիևն ու Նիկոլը Չինաստանում «իրարից անկախ» Սիին համոզում են, որ Սյունիքով անցնող «Թրամփի ճանապարհը» Չինաստանը Եվրոպային կապող կարևոր հանգույց պետք է դառնա։

Արտաքին քաղաքականությունն ավելի անլրջացնել ուղղակի հնարավոր չէ։ Ոնց որ շանը կապես հավաբնի մուտքի մոտ ու աղվեսին համոզես, թե հավերը քո համար ենք պահում։

Ու հենց էս անլրջությունն է, որ պրոյեկտվում է ներքին կյանքի վրա և, կեղծ սպասումներ իմիտացնելուց բացի, իրական արդյունք չի ապահովում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ